Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Անկեղծ զրույց

Անկեղծ զրույց
02.12.2024 | 08:20

Երկար ժամանակ է՝ արձակին չեմ դիմում, որովհետև ցավն էլ է պահանջում ստեղծագործական ժանրի փոփոխություն։

Երբեք չեմ ցանկացել ինձ պատուհասածը փաթաթել ընթերցողիս կամ հարազատներիս պարանոցին, բայց հոգևոր դաշտում կիսվել եմ ցանկացել, որովհետև այս փորձությունը ինձ համար նաև արժեքների փորձություն էր.տասնչորս ամիս անընդհատ փահլևանի պես հենաձողը ձեռքիդ, մի ոտքի վրա կանգնած մնաս լարին և ամեն վայրկյան սպասես անկմանդ...

Տասնչորս ամիս անընդհատ ամեն առավոտ մաքրես որդուդ արնածորող վերքերը, ձեռքով հպվես նրա շնչառությանը և... փառք տաս Աստծոն...

Թշնամուս էլ չեմ ցանկանա դա;

ՈՒ երբ ինձ խորհուրդ տվեցին, որ որդուդ կյանքի լուծման հարցը կախված է մի մարդուց,պարզապես պիտի դիմել ու խնդրել նրան՝ արտասահման բուժման տանելու համար, ինձ համար արժեքների քաոս առաջացավ. հոգումս պայքարում էին մայրը և ծախված Հայրենիքիս նվաստացած քաղաքացին, որի արդյունքում որդուս կյանքը մի մազից կախվեց :

Ընտրությունը շատ ծանր էր. և ես ընտրեցի Աստծուն, Միակին. Նա, որ պահել է գնդակը բերանով ու շնչափողով անցած և մեջքից դուրս եկած Հայրենիքի Զինվորին, կպահի այսուհետ էլ...

Ի՞նչ է կոնտեքստիս իմաստը. կան արժեքներ, որոնք երբեք չպետք է փոխվեն՝ անկախ ամեն ինչից:

Երբ կենցաղայինը դռնով ներս է մտնում, հոգևորը պատուհանից դուրս է գալիս:

Երբեք մի՛ տրվեք կենցաղային պրովակացիաներին, երբ ամենամեծ արժեքներն եք կորցրել։

Էդ գրոշներն էլ վերջացան, հետո՞...

Հարցին միայն պիտի քաղաքական լուծում տալ, որից հետո ինքնըստինքյան կլուծվեն նաև տնտեսական և կենցաղային խնդիրները:

Մնացած պայքարի ձևերի նպատակն է մոլորեցնել ժողովրդին, կախվածության մեջ գցել և հեռացնել հիմնախնդրից:

Եղե՛ք հոգեպես առողջ, Աստված պահապան մեր Զինվորներին ու հայ ազգիս:

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

01.12.2024

Դիտվել է՝ 2199

Մեկնաբանություններ